ՄԵՐ ՄԱՍԻՆ

Electronics Planet ընկերությունը առաջին բացվել է 2012 թվականին: Ընդամենը 4 տարի անց՝ այսօր արդեն Electronics Planet-ը ներկայանում է ընդարձակ վաճառասրահով, տեխնիկայի առաջին ամենամեծ առցանց գնումների խանութով, ունի հավատարիմ հաճախորդների լայն բանակ և ձգտում է բոլորին տալ հնարավորություն ձեռք բերել լավագույնը լավագույն գներով:



Ո՞րն է մեր հաջողության գաղտնիքը

Electronics Planet ընկերությունը մշակել է հաջողության իր ուրույն բանաձևը՝
  • Ներկայացնել միայն որակյալ ապրանքներ և տալ ընտրության լայն հնարավորություն՝ կանխորոշելով բնագավառի ապագա միտումները:

  • Ամեն օր հետևել սպասարկման որակի բարձր մակարդակի պահպանմանը՝ յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում:

  • Տեսականին համալրել նոր ապրանքանիշներով՝ դառնալով տարածաշրջանի բացառիկ ներկայացուցիչը այն նորանուն բրենդների, որոնք հասցրել են նվաճել համաշխարհային շուկան:

  • Պահպանել որակ և գին հարաբերակցությունը՝ հօգուտ սպառողի:

  • Մշտապես առաջարկել շահավետ պայմաններ. բոնուսների կուտակման պարզ համակարգ, ճկուն զեղչեր, մասնագիտացված օնլայն վաճառք, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում…

ՄԵՐ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ

Electronics Planet-ի ընդարձակ և հարմարավետ վաճառասրահը տեղակայված է Մաշտոցի պողոտա 15 հասցեում: Electronics Planet-ը պաշտոնական ներկայացուցիչն է Bomann, Zanussi, Wiko, Toshiba, Ballu բրենդների, վաճառասրահներում ներկայացված են նաև Samsung, Hitachi, Sharp, Panasonic, Philips, LG, Sony, Electrolux, Bosch, AEG, Cucinox, Profi Cook, Tefal, Braun, Siemens, Moulinex, Kenwood, Delonghi, Royal FordApple, Asus, HP, Canon, Epson, Acer, Dell և այլ բրենդների լայն ապրանքատեսականի: Electronics Planet-ը ներկայանում է նաև իր արդեն ակտիվ գործող օնլայն խանութով, որի շնորհիվ հնարավոր է գնումնր կատարել առանց տանից դուրս գալու, հեշտ և արագ` պարզապես լրացնելով պատվերը կայքում: Առաքումն իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում, գնացուցակն առկա է այստեղ՝ ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ:


ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆ ՕՐ՝
10:00-ից մինչև 20:00

+374 11 70 00 00

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ՝




Հրապարակային հաշվետվություններ 1

Հրապարակային հաշվետվություններ 2